ԿՍՊ-ն անհրաժեշտությու˚ն

ԿՍՊ-ով հետաքրքվողների  մեջ կարող է հարց  ծագել` իսկ ինչո˚ւ է ԿՍՊ-ն մեզ պետք: Ինչո˚ւ պետք է մասնավոր հատվածը զբաղվի այն հարցերով, որոնց լուծումը շատերս համարում ենք պետության կամ հասարակական կազմակերպությունների գործառույթը:

XX դարում աշխարհի բնակչությունը կտրուկ աճ ապրեց և մոտ 2 միլիարդից հասավ ավելի գրեթե 7 միլիարդի:  Նմանիրավիճակում դժվար է պատկերացնել, թե ինչ ռեսուրսների հաշվին է այս աճող բնակչությունը գոյատևելու 50-80 տարի անց, եթե արդեն այսօր զգում ենք աշխարհում ջրի, նավթի, հանքերի, անտառների և այլ պաշարների սղությունը:

Ավելին, նման իրավիճակում աճում են աղքատությունը, հիվանդությունները, շատանում և հաճախանում են քչացող պաշարները տնօրինելու նպատակով մղվող հակամարտություններն ու պատերազմները, և բիզնեսի տեսանկյունից մի շարք այլ անցանկալի երևույթներ են ի հայտ գալիս:

Այս բոլոր հասարակական հարցերը շատ մեծ բացասական ազդեցություն են ունենում ընկերությունների եկամտաբերության և առհասարակ նրանց աշխատանքի վրա: Աշխարհում այսօր ավելի քան 1 միլիարդ աղքատ մարդ կա: Դժվար չէ պատկերացնել, թե ինչքանով կաճեն մասնավոր ոլորտի հնարավոր եկամուտները, եթե այդ մարդիկ մի օր ձերբազատվեն աղքատությունից և այսօրվա միջին սպառողի նման ազատ ընտրեն իրենց ուզած ապրանքներն ու ծառայությունները: Սակայն հարկավոր է մտածել նաև այն հարցի շուրջ, թե ինչպե˚ս են աշխատելու մեծ գործարանները կամ ավիաընկերությունները, եթե 20 տարի հետո նավթ չմնա կամ այն դառնա շատ թանկարժեք վառելանյութ: Արդյոք ովքե˚ր են աշխատուժ ներկայացնելու, եթե որևէ զարգացող երկրում բոլոր երիտասարդները մահանում են հիվանդությունից կամ պատերազմից:

Նման հարցերի պատասխաններն այսօր արդեն փնտրվում են: Այս հարցերը համընդհանուր են, սակայն, անկասկած, յուրաքանչյուր երկիր ունի նաև իր հիմնախնդիրները: Հայաստանում մասնավոր ընկերություններին կարող է հետաքրքրել կոռուպցիայի հարցը, մարդու իրավունքների պաշտպանության համամետաբար ցածր մակարդակը, կարող է շատ մեծ նշանակություն ունենալ կրթության որակի բարելավումը, մարզերի զարգացման հարցը, ջրի մատակարարման համակարգի արդիականացումը, աղքատության դեմ պայքարը և այլն: Հար և նման բոլոր հարցերն ազդում են Հայաստանում գործող ընկերությունների եկամտաբերության և  հարատևության վրա: Այդ իսկ պատճառով Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ճիշտ զարգացումը շատ կարևոր է և’ երկրի զարգացման, և’ յուրաքանչյուր բիզնեսի շահերի տեսանկյունից:

(ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ, Ն. Սեֆերյան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, 2010 թ.)

This entry was posted in Introduction to CSR Coursebook.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>