ԿՍՊ-ն այսօրվա լրահոսում

ԿՍՊ-ի ընդունված սահմանումներից մեկը հետևյալն է` <<ԿԱՊ-ն նկարագրում է այն, թե ինչպես են ընկերություններըգումար վաստակում, այլ ոչ այն, թե ինչպես են գումարներ ծախսում>>:  Կարճ ասած` ԿՍՊ-ի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեցող ցանցակած ընկերություն պետք է առաջին հերթին քայլեր ձեռնարկի, որ իր գործունեության արդյունքում հասարակությանն ու շրջակա միջավայրին վնաս չհասնի, կամ այդ վնասը լինի նվազագույնը տվյալ պայմաններում:

ԿՍՊ-ի նկատմամբ նման լուրջ վերաբերմունք ունեցողներից է «Կոկա–կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփընի» ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցչությունն այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց ջրի մաքրման իր նոր կայանը:  Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը <<Կոկա-կոլա>>-ի ԿՍՊ ռազմավարության հենակետերից է ամբողջ աշխարհում այն պարզ պատճառով, որ ջուրն ամենակարևոր հումքերից է ընկերության արտադրանքի համար. միևնույն ժամանակ մոլորակի ջրային ռեսուրսները սահմանափակ են և շարունակաբար սղանում են:  Ջրի մատակարարման և մաքրման համակարգերի զարգացմանն ուղղված ներդրումները օգնում են <<Կոկա-կոլա>>-ին ապահովել իր գործունեության շարունակությունը մոտակա տասնամյակներում:  Իհարկե նման ծրագրերը նաև նպաստում են հասարակությանն ու բնությանը:  Այս բազմակողմանի օգուտն է, որ վկայում է լավ մտածված ԿՍՊ ռազմավարության մասին:

This entry was posted in Uncategorized.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>